ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է.
«Պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Վարդան Աթաբեկյանի հետ մշակել ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:
Նպատակ ունենք դատապարտել Ադրբեջանի հակամարդկային պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը:
Նախագծի մշակմանը զգալի մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս Ա. Այվազյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ի դեմս Ա. Թաթոյանի և ՀՀ փաստաբանների պալատը՝ ի դեմս Ա. Զոհրաբյանի»: