|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում պարզվեց որ ծախսվել են ոչ նպատակային։ Այսինքն, գումարները հավաքվել են, հետո իբր պարտքով տրվել է Կառավարությանը, պատերազմի կարիքների հետ կապված ծախսեր անելու համար։ Այդ օրերին, պարզվում է գտնվել են նաեւ անձինք որոնք ցանկացել են նաեւ փող աշխատել պատերազմի վրա։ Երեկ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտնեց որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է։ Զրահաբաճկոնները գնվել են մեծ քանակի եւ շատ անգամ բարձր գներով։