կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 17:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի գյուղերի բնակիչների պահանջն է՝ արցախցի փախստականներին բնակեցնել այդ գյուղերում․ Փոստանջյան

Հայաստանում գործում է մի իշխանություն, որը հաշվետու է Ալիեևին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Ալիեևն ինքը գիտի, որ հարցը լուծված չէ։ Նա և Էրդողանը  շտապում են,  նրանք հենց այնպես չէին զորավարժություններ անցկացնում»,– ասաց նա։

Փոստանջյանի խոսքով՝ Սյունիքի 50 գյուղերի բնակիչների պահանջն է՝ այս պահին արցախցի փախստականներին բնակեցնել այդ գյուղերում, որոնց վրա այսօր աչք ունի թուրքը, որպեսզի մենք կարողանանք մեր թիկունքը պահել ապագայում առաջ գնալու համար։

«Այսօր Սյունիքում թուրքին դեմ առ դեմ կանգնած են մեր հայրենակիցները, որոնք այս պահին իրենց ուժերով պաշտպանում են մեր սահմանները։ Նաև տրամադրվածություն կա, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և մենք մեր հայրենիքը պիտի ազատագրենք»,-ասաց նա։

Փոստանջյանը նոր է վերադարձել Սյունիքից և վստահեցրեց, որ սյունեցիների մեջ խուճապ չկա, կա վրեժի զգացում։

«Սյունիքի տարածքներից տարհանելով մարդկանց՝ իշխանությունները խաբելով ասել են, որ նահանջը ժամանակավոր է, և բնակիչները 2–3 օրից վերադառնալու են։ Հակառակ դեպքում, մարդիկ կկռվեին։ Ցավն այն է, որ մեզ նորից վերադարձրին 90–ականներ, և որ այդ ազատագրված տարածքները ուղղակի հենց այնպես նվիրել են»,-ասաց Փոստանջյանը։

Արցախի հարցի հնարավոր լուծման մասին Փոստանջյանն ասաց, որ պետք չէ այս հարցը դիտարկել որպես առանձին խնդիր։

«Ամենասխալ մոտեցումն է ՝ ինչ–որ մի բան տալ և դրա դիմաց միջազգային ճանաչում ստանալ։ Մենք միջազգայնորեն ճանաչված պետություն ենք այսօր, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Չկա Արցախի հարց, կա ազգային ազատագրական պայքար»,-ասաց Փոստանջյանը։

Նա նշեց, որ վերջին համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ այդ միջազգային իրավունք կոչվածը այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ, արդյունավետ մեխանիզմն այն է, որտեղ կանգնած է քո զորքը։ Փոստանջյանը նշեց, որ եթե ուզում ես ապրել քո պատմական հայրենիքում, դու պետք ունենաս քո ազգային զինված ուժերը, իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս 30 տարիների ընթացքում. անընդհատ նահանջ այդ գաղափարախոսությունից։

Մանրամասն՝ տեսանյութում․