Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործազրկություն, ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, «խոպան», քանդված ճանապարհներ, նոր տարում՝ հավելավճարներ․․․ Yerkir.am-ի նկարահանող խումբը արթիկցիների հետ զրույցի ընթացքում արձանագրեց մի շարք խնդիրներ եւ փորձեց տեղում պարզաբանում ստանալ քաղաքային իշխանություններց։
«Դուռը թակեցինք, տանը մարդ չկար». քաղաքապետարանում չէին եւ՛ քաղաքապետը, եւ՛ նրա երկու տեղակալները։ Մեզ հյուրընկալեց Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Գրիգորյանը։ Ի հակադրություն քաղաքացիների դժգոհությունների՝ «գործ չկա, քաղաքը կեղտոտ է, փողոցները քանդված», վերջինս պնդեց հակառակը։ Ի դեպ նա նաեւ հայտնեց, որ այս տարվանից ավագանու որոշմամբ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ հավելավճարներ են ստանում՝ այն պարագայում, երբ երկրիը հետպատերազմյան ճգնաժամի մեջ է։
«Այս տարվանից հավելավճարներ են նախատեսված՝ բարձր դասային կոչումներ ունեցողների համար՝ իրենց դրույքի 20 տոկոսի չափով։ Տարվա մեջ մեկ անգամ էլ՝ պարգեւավճար»,- նշեց նա։
Հետաքրքրվեցինք փոխքաղաքապետներից, հարցին՝ որտե՞ղ է քաղաքապետ Մխիթար Վարագյանը, վերադարձե՞լ է ԱՄՆ-ից, քանի որ նա այնտեղ իր արձակուրդն էր վայելում։ Արտակ Գրիգորյանը աշխատանքի չներկայացած կամ, արթիկցիների առավել պատկերավոր բնորոշմամբ, «անհետ կորած» փոխքաղաքապետների գտնվելու վայրը չգիտեր, իսկ քաղաքապետը, ըստ նրա տեղեկությունների, Երևանում էր։
Ի դեպ, արթիկցիների համար դեռեւս առեղծված է մնում ծնունդով Երևանից և Արթիկի հետ որևէ կապ չունեցող Բորիս Ավագյանի՝ Արթիկում փոխքաղաքապետ նշանակվելու իրողությունը։ Մամուլը գրում է, որ 2006 թվականից Բ. Ավագյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Ապա Ավագյանն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին՝ հուսալով, որ, լինելով ՀՀ քաղաքացի, այստեղ կգտնի պաշտպանություն ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահրված «հակաօրինական հետապնդումներից»։
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:
Լիանա Սարգսյան
Տես նաև՝ Փող տվեք՝ գոռանք Նիկոլ. երկրի իրական կողմն Արթիկում: