|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ինձ առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի էր, այս քանի օրը ես գտնվել եմ ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգման պայմաններում: Այս մասին ԱԱԾ մեկուսարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահան Բադասյանը:
«Ես գտնվում էի հետվիրահատական կարևոր բուժման մեջ և այս տեսակետից, փաստորեն, 15 օր խախտվել են իմ իրավունքները: Բացի նրանից, որ բարոյական արժեքներ են ոտնահարվել. կռվող, պատերազմով անցած մարդուն բանտարկում են, իսկ հիմնական մեղավորները, դավաճաններն ու թշնամիները գտնվում են ազատության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը կապ չունի իրականության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով, ինքը սկսելու է կազմակերպել։
Այս հայտարարությունից ժամեր անց Վահան Բադասյանը ձերբակալվել էր։