|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, եւ վաղն Ազգային ժողովը կքննարկի եւ որոշում կկայացնի նրա թեկնածության կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս հանգամանքը բնականորեն տեղեկատվական առիթ է դարձել Երեւանյան լրատվականներին՝ Գուրգեն Ներսիսյանին սրա-նրա «մարդը» հայտարարելու համար։ Աչքովս ընկավ մի հրապարակում, որում Գուրգենին նույնիսկ հայտարարում էին մի Երեւանյան «բարեւազուրկ» սոռոսականի հովանավորյալը։
Գուրգենը նաեւ բարձր որակավորում ունեցող իրավաբան է եւ շատ պարկեշտ մարդ։
Ուստի լրատվամիջոցներին խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ։ Գուրգենին էլ մաղթում եմ ամուր նյարդեր»։