|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հուլիսի 30-ին նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գլխավորութամբ ստեղծվեց «Քաղբանտարկյալ» հասարակական կազմակերպությունը, որ զբաղվելու է մարտյան իրադարձություններից հետո բանտերում ապօրինաբար հայտնված քաղաքացիների շահերի պաշտպանությամբ։ Պարզվում է՝ այս կառույցում չեն ընդգրկվել այն քաղբանտարկյալները, որոնք վերջին շրջանում անհամաձայնություն են հայտնել ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությանը և ՀԱԿ-ից անջատվելով՝ միացել են Արարատ Զուրաբյանի և Խաչիկ Քոքոբելյանի ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։ Օրինակ, այստեղ չեն Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Դավիթ Առաքելյանը, Մասիս Այվազյանը։ Այստեղ չէ նաև, ասենք, Սուրեն Սուրենյանցը, ով նույնպես Մարտի 1-ից հետո տևական ժամանակ նստել է։