Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ո՞րն է լինելու Վազգեն Մանուկյանի կառավարության ազգային երազանքը՝ ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանի այս հարցին պատասխանեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում երիտասարդության հետ հանդիպմանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշեց, որ երբ գնահատում են երկրների բանակը, կա բանաձև՝ երկու փակագծի արտադրյալը։ Առաջին փակագծում գրում են բնակչության քանակը, զենքի, զինամթերքի քանակը և այլն, այսինքն բոլոր այն փաստացի ֆիզիկական տվյալները, որոնք կան։ Երկրորդ փակագծի մեջ գրում են ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ, ազգային նպատակները, երազանքները։ Ու այդ երկու փակագիծը բազմապատկում են մեկը մյուսով։
Վազգեն Մանուկյանը վստահ է, որ մենք Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք ոչ թե առաջին փակագծի շնորհիվ, քանի որ մեր բոլոր թվերը Ադրբեջանի թվերից փոքր էին, այլ երկրորդ փակագծի, որն իրենց փակագծից ավելի մեծ էր․ մեր վստահությունը ապագայի նկատմամբ, ազգային նպատակներ ունենալը և այլն, գումարով տալիս էին մի թիվ, որ արտադրյալը մեզ մոտ ավելի մեծ եղավ, քան Ադրբեջանինը ու մենք նրան կարողացանք հաղթել։
«Հիմա ի՞նչ է տեղի ունեցել․ մեր առաջին փակագծի թիվը չի աճել, և մեր անելիքն այն է, որ առաջին փակագիծը մաքսիմալ մոտեցնենք Ադրբեջանին, բայց մենք աշխատենք երկրորդ փակագծի վերաբերյալ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Այսինքն, նրա խոսքով, Հայաստանում պիտի լինի իշխանություն և պիտի ապրի ժողովուրդ, որը լի է վճռականությամբ՝ պաշտպանելու իր տարածքը, իր պետությունը, իշխանության և ժողովրդի միջև անջրպետը պետք է նվազի։
«Մինչդեռ ներկա պայմաններում մեր երկրորդ փակագիծը ընդհանրապես փլվել է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․