|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 750 մլն. դոլարով ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը՝ պարտատոմսեր է տեղաբաշխել: Նախարար Ջանջուղազյանը էսօր նշել է, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի 8.9 մլրդ. դոլարի:
Ահա այսպես, կաթիլ առ կաթիլ, տիրանալով աղքատությունից ու անիրավություններից ելք փնտրող շատ հայաստանցիների էմոցիաներին, Նիկոլ Փաշինյանը ստորաբար հարթեց իր ճանապարհը դեպի իշխանություն: Հանձնելու Արցախը, մատաղ անելու նրա հազարավոր երեխաներին ու հիմա արդեն կլպելու իրեն հավատացած նույն քաղաքացիների կաշին ու պարտքի տակ դնելու նրա գալիք սերունդներին:
Հ.Գ. Հիմա ու՞մ է հետաքրքրում, թե որքան պարզ ու ինչքան մանկամտորեն խաբվեց մեր ժողովուրդը հույսի ու արյան այդ վաճառականին»: