|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում:
Պատրիարք Կիրիլի կարծիքով՝ հրադարդարը պետք է օգտագործել հակամարտության լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար:
«Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը՝ հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Երկու հարևան ժողովուրդների ապագայի համար կոչ եմ անում հրադադարի ռեժիմն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև կոչ է արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ շարունակել աշխատել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի դիմակայությունը չդառնա միջկրոնական:
«Այսօր յուրաքանչյուրս առանձին-առանձին և բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունն ավարտվի: Կոչով դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ խնայեք միմյանց կյանքերը, թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի: Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել են և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներն ու հայերն ամեն պարագայում պետք է միմյանց հետ ապրեն կողք կողքի»,- նշել է պատրիարք Կիրիլը։