Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ շրջանառւող լուրերի՝ վերականգնւել են դէպի Ռուսաստան թռիչքները՝ Հայաստանի քաղաքացիների համար… եւ սպասելի ու միաժամանակ ցաւալի իրողութիւնը՝ արտագաղթը կարծես թէ աւելիով ինքն իրեն զգացնել տալու միտում ունի…: Աւելին, այդ միտումը կորոնա պանդեմիայից յետոյ, հաստատապէս կրկնակի-բազմակի տարողութիւն է կրելու: Եւ լոկ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացին յուսալքւած է, ի տես իր ինքնիշխանութեան, քաղաքական եւ ինչու ոչ՝ ֆիզիկական եւ անմիջականօրէն սոցիալ-տնտեսական ու այլեւայլ տարրական պահանջների անվտանգութեան, որը յատկապէս յետպատերազմական ժամանակաշրջանում անհամեմատ խաթարւած է ի համեմատ նախորդ ժամանակաշրջանների նոյն ցուցանիշների…: Աննախադէպ ցաւով ենք արձանագրում այս փաստերը (ներուժ ու ներգործօն), յատկապէս իբրեւ Սփիւռքեան միաւոր, որի տեսլականն ու հայեցակէտը ձեւաւորւել-կայացել է հայի միջնաբերդ՝ Հայաստանով…։
* * *
Դարձեալ՝ նոյն շրջանառւող լուրերից տեղեկանում ենք, որ «Նոր Հայաստանի» առաջին տիկինը ծնունդը նշելու համար ԱՄՆ է մեկնել դստեր, երկու թիկնապահի (միգուցէեւ իրենից անբաժան վարսայարդարի) ուղեկցութեամբ…
Միւս կողմից «Հին Հայաստանի» (ասել է թէ՝ նախկինների) երկրորդ նախագահի տիկինը իր տարեդարձը նշելու համար այժմ գտնւում է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, իր իսկ ասութեամբ. «…. շրջապատւած բարեկամներով ու ընկերներով: Դժւար է այսօր, առանց յուզմունքն ու ցաւը թաքցնելու խօսել…»:
Նախկինների ու ներկայ-նորերի համեմատականի առնչութեամբ, ինչպէս ընդունւած է ասել՝ «NO COMMENT» կամ՝ առանց մեկնաբանութեան…:
Դերենիկ Մելիքեան
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր