կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 20:19
Քաղաքական

Բոշաներ են դառնալու դավաճանված պատերազմից հետո արտագաղթողները. Գագիկ Սարգսյան

Բոշաներ են դառնալու դավաճանված  պատերազմից հետո արտագաղթողները. Գագիկ Սարգսյան
«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը գրում է.
 
«Արտագաղթել երազողների համար՝ կարճ.
 
Բոլոր նրանք ովքեր կարծում են, որ այսուհետ դրսերում, հատկապես Ռուսաստանում, ունենալու են նույն կարգավիճակը, ինչ ունեին այս խայտառակ ու դավաճանված պատերազմից առաջ՝ չաչաչար սխալվում են: Մինչ պատերազմը մենք ունեինք շատ թե քիչ նորմալ պետություն, երկիր, որի հետ հաշվի էին նստում: Այսօր ցավոք, մեր իսկ ջանքերով, մեր երկրի կարգավիճակը փոխվել է և համապատասխանաբար փոխվելու է նաև հայ մարդու նկատմամբ վերաբերմունքը դրսում: Դուրս կոչվածում ու Ռուսաստանում առաջին հերթին, ունենալու ենք գնչուի-բոշայի կարգավիճակ և ոչ ավելին: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ երկրում առաջին իսկ ցնցումների դեպքում, առանց որևէ կասկածի, ամենատուժողը և ունեզրկվողը լինելու է հայ մարդը: Արտագաղթելը ելք չի եղել և չի կարող լինել: Ելքը հայրենիքում ապրելն է և ապրելու արժանի դրսևորումներ ունենալը: Այն , որ արդեն երեք ամիս է մենք իշխանությունից չենք հեռացնում անթաքույց դավաճաններին, դա նույնպես մեր ժողովրդի հերթական ձախողումն է, ինչպիսի ձախողում մենք թույլ ենք տվել պատերազմից առաջ: Արտագաղթի մոլուցքին տրվելուց առաջ, լուրջ մտածենք վերոշարադրյալի մասին՝ կրկնակի, եռակի գաղթական չդառնալու համար»: