|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակութային կենտրոնի վրա:
«Կենտրոնում սովորում է 250 երեխա: Անհանգստությունն անսահման է: Վստահ եմ, որ իշխանությունները կապահովեն կենտրոնի հետագա անվտանգ աշխատանքը: Մեզ անհնար է էոտրել», - ասել է Աբովյան վարժարանի ղեկավար Կարեն Խուրշուդյանը:
Ոստիկանությունն այցելել և զննել է դեպքի վայրը: Փամփուշտը ծակել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ անցկացվում էր դաշնամուրի դասը։ Զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի կապակցությամբ կենտրոնի ղեկավարությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Նման դեպքեր նախկինում տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, որտեղ վանդալները պղծել են Կոմիտասի հուշարձանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններին մասնակցում են «Գորշ գայլեր» թուրքական արմատական խմբավորման անդամները, որոնց գործունեությունը Ֆրանսիայում արգելված է: