|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 711-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3030 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 744 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3774-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 213 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 259, փաստացի բուժվողներինը՝ 7678 (մեկ օրում նվազել է 41-ով): Մեկ օրում արվել է 2042 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 632 646 թեստ: