|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում հունվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 528-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3021 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 742 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3763-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 189 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 046, փաստացի բուժվողներինը՝ 7719 7607 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում արվել է 2199 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 630 604 թեստ: