կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 18:28
Հասարակություն

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցումներ են ներկայացրել զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. առաջին կիսամյակի խնդիրները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման մի շարք զինծառայողներ և ստորաբաժանումներ խրախուսվել են հրամանատարության կողմից: