Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 379 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 794-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3623-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 932 է, ընդհանուր առողջացածներինը՝ 148 893, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 571-ով)։ Մեկ օրում արվել է 2123 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 606 809 թեստ։