կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 08:36
Քաղաքական

Բացառում ենք որևէ ձևաչափով Փաշինյանի հետ խորհրդակցությունների անցկացումը. «Մեկ Հայաստան» կուսակցություն

Բացառում ենք որևէ ձևաչափով Փաշինյանի հետ խորհրդակցությունների անցկացումը. «Մեկ Հայաստան» կուսակցություն

Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգն անընդունելի է, բացառում ենք որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը, ասված է «Մեկ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունում:

«Մեկ Հայաստան կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.

1. Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով;

2. Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ;

3. Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև

4.  Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, Մեկ Հայաստան կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։

Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը»,- նշված է հայտարարությունում։