|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մյասնիկյան պողոտայով բարձրացող մի շարք ավտոբուսների երթուղին մի քանի օրով կփոխվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի: