Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով ընդդեմ Թուրքիայի միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի պահանջը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը հայտնել է. «Դատարանը Հայաստանից ստացել է ընդդեմ Թուրքիայի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջը»։
Միևնույն ժամանակ թղթակցի զրուցակիցը չի պարզաբանել, թե հստակ երբ կդիտարկվի պահանջը: Ըստ դատարանի պրակտիկայի՝ պահանջը կարող է դիտարկվել մի քանի օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը եւ շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր եւ Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սա 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման համար ՀՀ երկրորդ պահանջն է: Ավելի վաղ Երեւանը նման պահանջ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի: