կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 12:44
Քաղաքական

Նիկոլը էլի՛ ստում է. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը էլի՛ ստում է. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը էլի՛ ստում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաեւ տգետների իշխանություն է։ Եւ ահա հերթական մի տգետ Նիկոլին տվել է իր կարծիքով, փրկօղակ՝ հղում անելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին», որը որեւէ կապ չունի ՀՀ պետական սահմանների հետ։

Եւ այսպես, ասում եմ՝ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։

Աշխարհի որեւէ երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

Հերթական էժանագին այս մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որը իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի։

Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։

Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։

Ես ժեխին հայրենիք չեմ տալու։

Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։

Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։

Ու բռնի ուժով տանել կրթելու։

Սա այլեւ ազգային անվտանգության լրջագույն հարց է։

Սա այլեւս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ։

Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք։

Մենք ժեխապետություն չենք ունենալու։

Վստահ եղեք։

Հ. Գ. Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ միջազգային պայմանագրով, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:

Ադրբեջանի հետ մենք նման պայմանագիր չունենք»: