|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։
Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին: