կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 20:58
Քաղաքական

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած հայ սպաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Պանայոտիս Կամմենոսն արտերկրի առաջին պաշտպանության նախարարն է, որ այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։