|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Բահրեյնի բժշկական կարգավորիչը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցումը, որը ստեղծվել է Sinopharm չինական ընկերության կողմից, հաղորդում է Բահրեյնի BNA գործակալությունը:
Առկա տեղեկություններով՝ Առողջապահության կարգավորման ազգային վարչությունը հաստատել է նոր կորոնավիրուսի դեմ Sinopharm-ի պատվաստանյութը, որը ցույց է տվել 86 տոկոսանոց արդյունավետություն:
Նշվում է, որ Բահրեյնը մասնակցել է Sinopharm-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: Նոյեմբերին թագավորության իշխանությունները հաստատել են դրա օգտագործումը մարդկանց պատվաստելու համար, որոնք սերտորեն աշխատում են կորոնավիրուսով վարակվածների հետ:
Ավելի վաղ Բահրեյնի իշխանությունները նաեւ արտահերթ թույլտվություն էին տվել երկրում Pfizer ամերիկյան եւ BioNTech գերմանական ընկերության ստեղծած պատվաստանյութի օգտագործման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բահրեյնի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում թագավորությունում 1592 մարդ է բուժվում կորոնավիրուսից, 87 025 մարդ արդեն առողջացել է, 348 պացիենտ՝ մահացել: