կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 10:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. ԱԺ հերթական քառօրյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի է ունենում ՀՀ ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված է 27 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն,

 

-              Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն

-              Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն

-              Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն

-              Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին

-              Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն:

Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։