կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 17:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երկրում ոչ միայն տեր, Հայաստան էլ չունենք․ Լևոն Իվանյան

Տեսանք, թե 44 օր ինչ կատարվեց, անտեր աշխարհ է, հիմա ումի՞ց ենք ինչ պահանջոմ, մեր երկրում ոչ միայն տեր, Հայաստան էլ չունենք. ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ  ասաց հանդիսությունների ռեժիսոր Լևոն Իվանյանը։

«Մենք մարիոնետային պետություն ենք, մենք անկախություն չունեցանք ու տենց էլ ամբողջ ժամանակ անտեր մնացինք։ Մեզնով զբաղվում են բոլորը, բացի մեզնից»,- ասաց նա ու փորձեց բացել բոլոր այն միամիտների աչքերը, որոնք դեռ հավատում են, թե Հայաստանը չեն կորցնելու.․ «Ովքեր որ էշ-էշ խոսում են, թե ի՞նչ է եղել որ, Փաշինյանը թող մնա: Չէ՞ որ նրա մնալը նշանակում է  Հայաստանն էլ կորցնել։ Ինչպե՞ս բաց աչքերով, բոլորիս աչքի առաջ գնաց ու տվեց Արցախը։ Չէինք հավատում, չէ՞, ո՞ւմ մտքով կանցներ։ Հիմա Զանգեզուրն են տանելու, ո՞վ է տեր կանգնելու»։

Ըստ Իվանյանի՝ անգլիական հետախուզական վարչության ղեկավար Ռիչարդ Մուրի ծրագրած համաթուրանական նախագծի համար շատ հարմար մարդ է նստած մեր երկրի ղեկին, ու ինչպես  կուզեն՝ կբաժանեն այս երկիրը, որովհետեւ այս երկիրը պաշտպանող չկա։

«Սա համաշխարհային ծրագիր է, քանի՞ կոպեկ արժի մարդը։ Սա մեր ժամանակի ամենամեծագույն չարիքներից մեկն է, ավելի մեծը, քան երկրաշարժի ցավը։ Այսօր մարդիկ կան, որ չեն գիտակցում՝ ինչ է նշանակում Արցախի կորուստ, այսօր Հայաստանում մնացել է մի Զանգեզուրյան պարանոց, որի երկու կողմից թուրքն է, իսկ մեջտեղով էլ էլի իրենք են անցնելու։ Ի՞նչ հույսով են մտածում, որ Զանգեզուրը մնալու է, ո՞ւմ վրա են հենվում»,- նշեց նա։

Իվանյանի պնդմամբ՝ Հայաստանի խնդիրները լուծվում են Թուրքիայում, Ադրբեջանում, Ռուսաստանում, ՄԱԿ-ում, բայց ոչ՝ Հայաստանում։

Նրա համոզմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը մի անհայտ անհատի վրա է։ Համոզված է, որ այսքանով չի ավարտվելու այս պատերազմը: «Չի նշանակում, որ  հողերը տրված են, ու ամեն ինչ ավարտվել է,  այդ հողերը հետ ենք գրավելու, ու ոչ մի սերունդ էլ չի համակերպվելու այս ամենի հետ»,- նշեց Լևոն Իվանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: