|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ է նախարարության գումարտակը մասնակցել Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին:
Նախարար Փիլոյանը «Համագործակցություն հանուն փրկության», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներ է շնորհել մարտական գործողություններին մասնակցած մի շարք փրկարարների:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել առաջնագծից վերադարձած բոլոր փրկարարներին: Վերջիններս վստահեցրել են՝ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու կրկին զենք կվերցնեն՝ հանուն հայրենի հողի պաշտպանության: