Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք սկզբում տվել էինք 1 ժամ, այն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, եւ ներկայացրել, որ Բաքվում ԳՇ գլխավոր վարչությունը անցկացնում է խորհրդակցություն, եւ քննարկվում է մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը։ Դրա համար 1 ժամից հետո համապատասխան գործողությունների չենք գնացել․ ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտնել է ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը նշել է, որ գերեվարված 6 զինծառայողին վերադարձնելու համար բանակցություններ են ընթանում։ Դեպքից հետո կապ են հաստատել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի շտաբ, փոխանցել մանրամասները։
«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ յուրային եւ իրենց ուժերի հետ քաշվելու պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը՝ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը 5-ից մինչեւ ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեզ համար ընդունելի չէ»,- նշել է Ասրյանը։