կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-28 14:47
Մշակույթ

Հայաստանում այսօր չկա իշխանություն. կինոռեժիսոր Մհեր Մկրտչյան

Կա մի քանի կետ, որի մասին ես եւ իմ ընկերները՝ Հրանթ Թոխատյանը եւ Արմեն Գրիգորյանը կրկնելու ենք: Առաջինը՝ այսօր Հայաստանում չկա իշխանություն, եւ մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին: Երկրորդ՝ ոչ մի քաղաքական գործիչ այս հարթակ այսօր չի բարձրանա: Պատճառն այն չէ, որ մենք համարում ենք նրանց անարժան, կամ արհամարում ենք: Մենք հասկանում ենք, որ այս ձեւաչափով քարոզչական մեքենան եւ ֆեյքերի բանակը վաղը ինձ, Թոխատյանին, Գրիգորյանին չեն կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ. այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին հայտարարեց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ Երեւանի կենտրոնում իրականացվող արվեստագետների բողոքի ակցիայի ժամանակ:

Արվեստագետը շեշտում է՝ իրենց հավաքի նպատակն է՝ լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում կորել են, գերի են ընկել, լսելի դարձնել այն ծնողնղերի ձայնը, որոնց երեխաները զոհվել են եւ մինչ օրս չեն ունեցել հնարավորոթյուն վերցնել զոհված երեխաների դիերը:

«Շնորհակալ ենք ձեզ, որ այսօր այստեղ եք, մեր կողքին կանգնելով ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը: Եթե դուք համաձայն չեք վերեւում նշված կետերի հետ, հարթակ մի´ բարձրացեք, այս միջոցառման մեջ մի´ մասնակցեք: Մենք ազնվորեն ասել ենք՝ ինչ ենք անում, եւ ինչպես ենք տեսնում հարցը»,-ասաց կինոռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում.