կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 17:24
Քաղաքական

Կաքավաձոր համայնքի ղեկավարը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Կաքավաձոր համայնքի ղեկավարը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արագածոտն մարզի Կաքավաձոր գյուղի համյանքապետ Հայկ Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Այս պահանջին չէի անդրադառնա, եթե չլինեին վերջին օրերի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի իրադարձությունները:

Մի կողմ թողնելով, որ Խծաբերդն ու Դիզափայտ լեռը ռազմավարական խիստ կարևոր նշանակություն ունեն, կանդրադառնամ այս օրերին թշնամուն գերի ընկած` մեր մի քանի տասնյակ զինվորների փաստին:

Եթե չէիք պաշտպանում նշված տարածքները, ապա հանձնեիք թշնամուն առանց այսքան գերիներ տալու: Եթե պետք է պաշտպանեիք, ապա պաշտպանությունը հավուր պատշաճի կազմակերպեիք, որպեսզի այսքան գերիներ չունենայինք: Ինչքան կարելի է հայ ժողովրդին նսեմացնել և «պառկցնել ասֆալտին»: 44 օր տևած պատերազմի ընթացքում հայ ժողովրդի  ֆիզիկական ջարդից հետո ուզում եք հոգեպե±ս էլ կոտրել:

Այդ պատճառով կրկին անգամ ես` Հայկ Բաղդասարյանս, որպես Արագածոտն մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, միանում եմ իմ հայրենակիցներին, և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:

 

Հ.գ. Հայ ժողովրդին ոչնչացնել ցանկացողներին հիշեցնեմ, որ 1915թ. եղեռն տեսած ժողովուրդը` 1918թ. մայիսի 28-ին իր արյամբ և քրտինքով կերտեց մեր պետականությունը: Այժմ էլ ձեր մոտ ոչինչ չի ստացվի: