|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շարունակում է իր ելույթը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` իր ստեղծած նոր պետությունում չի լինելու առաջին տիկին, քանի որ առաջին տիկինը հայ մայրն է, կինը, դուստրը...
«Էդ ո՞նց են շամպայն խմում՝ ժողովրդին բռնանալուց և կեղծիքներ անելուց հետո: Ով ժամանակից շուտ շամպայն խմեց, շնորհավորեց գողացված հաղթանակը, ներողություն է խնդրելու»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է Հայոց վեհափառը կեղծ ընտրությունները շնորհավորել:
Ժամը 6-ին Սերժ Սարգսյանն այպես էլ չժամանեց: Նկատի առնելով այդ հանգամանքը` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին, «բրոնյա» է արել Սերժ Սարգսյանը. ՀՀԿ-ն հանրահավաք է անելու: Վաղը ես Ազատության հրապարակում կսպասեմ ՍԵրժ Սարգսյանին և իշխանության փոխանցման արարողություն կանենք»: