|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղեւորվել են Ղարաբաղ ականազերծելու նպատակով. հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետների, տեխնիկա եւ սպառազինություն, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»:
Նշվում է՝ Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ եւ զրահամեքենաներ։
Հստակեցվում է նաև, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով ու, նշանակման վայր հասնելով, կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման և հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։