կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-21 12:44
Արցախ

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղարկվեն Ադրբեջան. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղարկվեն Ադրբեջան. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրք զինվորականները շուտով կմեկնեն Ադրբեջան. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային ուժերն ավարտել են մարզումները», - նրա խոսքերն է մեջբերում է Anadolu գործակալությունը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կկարողանան մնալ մեկ տարի:

Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ, և թուրք զինվորականները նույնպես մասնակցելու են «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Մոսկվան նշել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում դիտորդական կենտրոնի միջոցով, բայց համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա: