|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը բարեփոխում է նախապատրաստում տնտեսական և դատական ոլորտներում, ինչպես նաև երեք հաստատությունում՝ նախագահի աշխատակազմ, արդարադատության նախարարություն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Ըստ նրա՝ արդարադատության նախարարության բարեփոխման շրջանակներում քննարկվում են երկու կարևոր խնդիրներ: Առաջին`վերլուծել նախարարության որոշումները, որոնք ՄԻԵԴ-ը սխալ է ճանաչել, ինչպես նաև բացահայտել դրանց հետ կապված խնդիրները: Երկրորդը մարդու իրավունքների ոլորտում դատավորների և դատախազների մասնագիտական զարգացումն է:
Էրդողանը նաև նշել է, որ դատական և տնտեսական բարեփոխումներն իրականացվում են այս փոփոխություններին զուգահեռ: Մասնավորապես՝ բացահայտվում են առևտրային իրավունքի, պարտքի մասին օրենքի, հարկադիր կատարման և սնանկության օրենքների տերմինաբանության մեջ հայտնաբերված սխալները: Հիմնական նպատակն է «կատարել հստակ քայլեր ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ» և բարձրացնել ներդրողների վստահության մակարդակը: