կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 20:00
Արցախ

Արտակ Բեգլարյանն այցելել է Տիգրանակերտի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր

Արտակ Բեգլարյանն այցելել է Տիգրանակերտի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է.
 
«Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:
 
Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:
 
Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին...»: