Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է վիրավորման դեպքերի հանգամանքներին, հետաքրքրվել բուժվող անձանց առողջական վիճակից ու կարիքներից եւ վերահաստատել, որ կիրառվելու է Պաշտպանի լիազորությունների մեջ գտնվող ողջ գործիքակազմը պատերազմական գործողություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ: Պաշտպանը տեսակցել է նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված հղի կնոջը եւ հավաստիացել, որ մայրիկի եւ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորները պետք է գտնվեն պետության առանձնակի հոգածության ներքո:
Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցվածքների նպատակային թիրախավորումը՝ որակելով դրանք որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Պաշտպանը շեշտադրել է, որ դրանք Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումներն են, որոնց կանխարգելման եւ պատշաճ գնահատականներ տալու հարցերում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: