կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 13:53
Քաղաքական

Ողբերգական պատերազմին առնչվող երկու կարեւոր հարց. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Ողբերգական պատերազմին առնչվող երկու կարեւոր հարց. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

«Այլընտրանքային  նախագծեր» խումբն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին, ռազմական գործողությունները դադարեցնելու եռակողմ հայտարարությանն ու ստորագրված փաստաթղթին նախորդած իրադարձություններին։

Հոդվածը՝ ստորեւ:

Պատերազմի սկզբից 4 օր հետո Գլխավոր Շտաբի պետն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ «2 - 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

Շտաբի պետի այս հաղորդումից շուրջ 20 օր հետո Փաշինյանը մերժում է պատերազմը դադարեցնելու իրատեսական փաստաթուղթ (այս մասին ՌԴ նախագահը մանրամասն խոսեց երեկվա ելույթի ընթացքում)։ Այս քայլը պատճառ է դառնում բազմաթիվ նոր զոհերի եւ տարածքային կորուստների։

Հարց 1. Ու՞մ հետ է քննարկել այս որոշումը վարչապետ Փաշինյանը։ Էլ ո՞վ է կիսում Փաշինյանի հետ այս ճակատագրական սխալի պատասխանատվությունը։

Հարց 2. Այս բացահայտումների մասին տեղեկանալով՝ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվու՞մ է կիսել Փաշինյանի հետ պատմական պատասխանատվությունը»: