կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 17:37
Արցախ

Ադրբեջանում վրդովված են Արցախում Ռուսաստանի զինված ուժերի լայն տեղակայմամբ

Ադրբեջանում վրդովված են Արցախում Ռուսաստանի զինված ուժերի լայն տեղակայմամբ

Արցախում զինադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված դժգոհությունը չի մարել սոցցանցերի ադրբեջանական հատվածում. հայտնում է Infoteka24-ը։

Ադրբեջանական կողմին հհատկապես վրդովեցրել է այն փաստը, որ Ռուսաստանը Արցախում տեղակայել է ոչ միայն հետևակի մարտական մեքենաներ, այլև զրահամեքենաներ, տանկեր, էլեկտրոնային պատերազմի համակարգեր և «Գրադ»:

Մասնավորապես՝ ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Գրադ» համակարգերը հայտնվել են Լաչինի ճանապարհին՝ Ռուսաստանի դրոշի ներքո: Ինչո՞ւ է մեզ պետք «Գրադ» ՀԿՌՀ-ը խաղաղապահ առաքելությունների համար: Բացի այդ՝ համաձայնագիրը չի նախատեսում «Գրադ» ՀԿՌՀ-ի տեղակայում»:

Նման տրամադրությունները կարող են դառնալ Ալիևի ռեժիմի դեմ բողոքների և շարժումների պատճառ, քանի որ շարքային ադրբեջանցիները մի շարք հարցեր են տալիս իշխանություններին: Ըստ կայքի՝ րանք կարծում են, որ Ալիևը բաց է թողել հաղթելու հազվադեպ հնարավորությունը, և համոզված են, որ պատերազմը դեռ չի ավարտվել։