Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեկական անձինք։ Այս մասին հայտնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը:
Առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ: