Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ստորացուցիչ համաձայնագրով նոյեմբերի 15-ին առանց կռվի թշնամուն է հանձնվում նաև Քարվաճառի շրջանը, որը վարչականորեն Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածն է (Արցախի Հանրապետության Շահումյանի վարչական շրջանի հյուսիսային հատվածը՝ նախկին խորհրդային Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, բռնազավթվել է 1991-1994 թթ. տեղի ունեցած Արցախյան առաջին գոյապայքարի ընթացքում):
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի հետևանքով Քարվաճառի բնակիչները պարտադրված լքեցին իրենց շեները՝ տանելով իրենց հետ այն, ինչ կարող էին:
Շատերը, չուզենալով թշնամուն թողնել իրենց քրտինքով ստեղծածը, կրակի տվեցին իրենց տները:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարների շարք և տեսանյութ, որն արել ենք Քարվաճառի շրջանում՝ Շահումյան-Քարվաճառի շրջանը դավադրաբար գերության հանձնելու, իսկ տեղի ազգաբնակչությանը հայրենազրկելու, տնավեր դարձնելու ճակատագրական օրվա նախօրեին՝ 2020 թ. նոյեմբերի 14-ին:
Վ. Սարգսյան