|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 6:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրազիլիայի հրապարակին հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներ են այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 7.20-ին:
Ամբողջությամբ այրվել են «Սամանդ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան, և «Հոնդա» մակնիշի առանց պետհամարանիշի ու «Մերսեդես» մակնիշի 18 ՍՍ 195 պետհամարանիշով ավտոմեքենաների առաջնամասերը: