կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 12:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. 17 կուսակցությունների խորհրդի ներկայացուցիչների ասուլիսը

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում տեղի է ունենում մամուլի ասուլիս, որի ընթացքում բովանդակային կներկայացվեն բոլոր հարցերը։

Բանախոսներն են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Գասպարյանը և ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 17։00-ին, Արցախի հանձնման որոշման դեմ բողոքող և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը շարունակելու են հանրահավաքը Մատենադարանի մոտ, որտեղից նախատեսվում է երթ:

Ասուլիսին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: