|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
«Ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել էր դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը:
17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
Նշված կուսակցություններն են՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», Հայաստանի Հանրապետական, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք», «Մեկ Հայաստան» և «Սահմանադրական իրավունք միություն»: