կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-06 19:46
Աշխարհ

Բայդենի հնարավոր հաղթանակը մտահոգում է թուրքերին

Բայդենի հնարավոր հաղթանակը մտահոգում է թուրքերին

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում են բոլորը: Թուրքիայում այն նույնպես դասվել է  օրակարգային հարցերի շարքին, և մի շարք փորձագետներ փորձում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի քաղաքական ապագան:

Թուրք քաղաքագետ Քուրշադ Զորլուն նույնպես հայտնել է իր տեսակետը. Բայդենի հաղթանակն, ըստ նրա,  այնքան էլ նպաստավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Ըստ Զորլուի՝ «եթե ձայների հաշվարկն ընթանա ի օգուտ Բայդենի, ապա նոր նախագահի սեղանին կհայտնվեն մի շարք հարցեր, որոնք սերտ առնչություն ունեն Թուրքիայի հետ: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Քուրշադ Զորլուն նշում է, որ հայկական համայնքը Բայդենից սպասում է 5 կարևոր քայլի իրականացում, որոնք նաև տեղ են գտել նրա նախընտրական քարոզարշավում:

Դրանք են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, ինչպես նաև այնտեղ դիտորդների ուղարկումը հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, Հայաստանին տրամադրվող օգնության ավելացումը և Ադրբեջանին աջակցության սահմանափակումը:

Որպես վերջաբան, Քուրշադ Զորլուն կարծիք է հայտնում, թե «Բաքուն պետք է ակտիվացնի իր քայլերը  Լեռնային Ղարաբաղի հարցում իր նպատակին արագ հասնելու, քանի որ հակառակ դեպքում Բայդենը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի համար»: