|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ սահմանափակող միջոցները Միջերկրական ծովում Անկարայի անօրինական գործունեության պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 6-ին Բրյուսելում:
«ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել գործող սահմանափակող միջոցառումների ռեժիմը մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը` ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման գործողությունների»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը վաղ, թե ուշ ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Արևելյան Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անհապաղ դուրս բերել այս ծովային շրջանից բոլոր թուրքական նավերը, ներառյալ՝ ռազմանավերը: