Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երեւան:
Արտակ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր առջեւ դրված խնդիրներն ինքն արդեն ավարտել է, ինչի համար էլ Սյունիքից վերադարձել է: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին անակնկալ ազատվեց աշխատանքից, իսկ արդեն հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ նշանակվեց։
Հետաքրքիրն այն է, որ այս օրերին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, սակայն պաշտպանական աշխատանքները համակարգող Դավթյանը վերադարձել է Երեւան: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում որեւէ լարվածություն չկա, ինչի համար վերջինս արդեն հետ է վերադարձել, մեր զրուցակիցը կրկնեց, որ ինքը վերադարձել է, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լուծել է: «Խնդիրները, որը դրված էին իմ առջեւ, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում