կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 16:09
Տնտեսական

ՊԵԿ նախագահը, որպես այլընտրանք Թուրքիային, նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը

ՊԵԿ նախագահը, որպես այլընտրանք Թուրքիային, նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որպես այլընտրանք Թուրքիային, նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն:

«Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրելու նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից: