|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանը կսկսի կենսաթոշակներ վճարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին:
Դա է նախատեսում ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը, որը ստորագրման է պատրաստվում: Այդ մասին հայտնում է РБК-ն:
Նշվում է, որ ներկայումս աշխատանքային ներգաղթյալները պահումների տեսքով գումար են հատկացնում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամին, սակայն կենսաթոշակ չեն ստանում:
Համաձայնագիրը ենթադրում է, որ ներգաղթյալը թոշակ կստանա անգամ հայրենիք վերադառնալուց հետո:
Փաստաթուղթը, հավանաբար, կստորագրվի աշնանը և մինչև տարեվերջ կվավերացվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի կողմից: