կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 12:23
Արցախ

McDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին աջակցության հրապարակումները

McDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին աջակցության հրապարակումները

McDonald’s ֆրանչայզինգի ադրբեջանական մասնաճյուղը, որն աջակցել էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, Instagram-ում հրապարակումները հեռացրել է։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Burger King-ի տեղական մասնաճյուղը, որը նույնպես հրապարակումները հեռացրել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Burger King-ը երկու հրապարակում էր տեղադրել Facebook-ում եւ Instagram-ում։ Մասնավորապես՝ առաջինում նշված էր, որ մինչ հաղթանակը «հաշված օրեր են մնացել»․ «Մենք ուժեղ ենք միասին։ Հաղթանակը քո՛նն է, ադրբեջանցի զինվոր»։ Ֆասթֆուդը երկրորդ ցանցում հայտարարել էր, որ հպարտանում է բանակով։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Burger King-ի Instagram աքաունթն անհասանելի էր դարձել։

«Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»,- ասված էր Instagram-ում McDonald’s-ի հրապարակման մեջ։

Նշենք՝ տեղադրված լուսանկարում պատկերված էր Ղարաբաղի տեսարանի ֆոնին ադրբեջանական դրոշը։ Լուսանկարի ներքևի հատվածում կար «Ղարաբաղը Ադրբեջան է» գրառումը։