Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
McDonald’s-ը ժամանակավորապես փակում է իր բոլոր 850 ռեստորանները Ռուսաստանում՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի, տեղեկացրել է AP-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի աշխատավարձ վճարել Ռուսաստանում իր 62 000 աշխատակիցներին, «որոնք սիրտ ու հոգի են ներդրել McDonald’s-ի մեր բրենդում»։ Բայց աշխատակիցներին ուղղված բաց նամակում McDonald’s-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկին ասել է, որ ռեստորանների փակումը ներկա պահին ճիշտ որոշում է։
«Մեր արժեքները նշանակում են, որ մենք չենք կարող անտեսել Ուկրաինայում տեղի ունեցող անիմաստ մարդկային տառապանքները»,- ասել է Կեմպչինսկին՝ ավելացնելով, որ չի կարող նշել աշխատանքը վերսկսելու ժամկետը։
McDonald’s-ը նաեւ ժամանակավորապես փակել է 100 ռեստորան Ուկրաինայում եւ շարունակում է վճարել աշխատակիցներին։
McDonald’s-ը կարող է մեծ ֆինանսական վնաս կրել փակվելու պատճառով։ Կարգավորող մարմինների վերջերս արած հայտարարությունում Չիկագոյի ընկերությունը հայտարարել էր, որ իր ռեստորանները Ռուսաստանում եւ Ուկրաինայում տարեկան 9 տոկոս կամ մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ են բերում։